Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:02

Ո՞վ է Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանը

Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, զինված ուժերում ծառայում է  8 տարուց ավելի: Այս մասին հայտնում է  NEWS.am-ը՝ հղում անելով փաստաբան Նորայր Նորիկյանին։

Նորիկյանը կայքի հետ զրույցում նշել է, որ ծանոթ է Սանամյանին ու նրա կատարած սխրանքին:

«Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին: Ընդհանրապես տավուշյան մարտերում շատ մեծ է եղել Սանամյանի դերը եւ ռազմաքաղաքկան առումով շատ կարեւոր են եղել տավուշյան մարտերը»,- ասել է նա:

Նորիկյանի խոսքով` Սանամյանը իր արիությամբ դեռ աչքի է ընկել 2012 թվականին եւ այն ժամանակ էլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու եւ «Հայրենիք»-ի շքանշանով պարգեւատրելու միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահի կողմից միջնորդությունը հաստատվելու դեպքում Ռուբեն Սանամյանը կդառնա Հայաստանի Հանրապետության 18-րդ Ազգային հերոսը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+