Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:15

ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ

ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԹԻՀԿ տարածած հաղորդագրությունից։

Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․

  • «որպես ծրագրի իրականացման երաշխիք ֆինանսական ապահովման ինչպիսի՞ իրավական հիմքեր են ներկայացրել 33-րդ թաղամասի տարածքներ ձեռք բերողները և ՀՀ կառավարության հետ կնքվե՞լ են արդյոք գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր: Առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել բոլոր փաստաթղթերի պատճեները,
  • քննարկվե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունում 203.2018 թ. թիվ 332-Ն որոշմամբ 33-րդ թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու խնդրահարույց որոշման իրավաչափությունն այն առումով, որ դրանով տարածքներ ձեռք բերող ընկերությունները հիմնականում պատկանում են Էդուարդ Մելիքյանին, որի նախկին և ներկա խնդրահարույց վարքագիծն ու գործողությունները նաև 33-րդ թաղամասի հետ կապված, պետության ներկայացուցիչների «միտումնավոր և նպատակադրված անգործությունն» ուղղակիորեն ցույց են տալիս գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բարձր հավանականությունը,
  • ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը Էդուարդ Մելիքյանի կողմից իրավաբանորեն տարբեր ընկերությունների միջոցով 33-րդ թաղամասի ծրագրում թվացյալ մրցակցություն ցուցադրելու և պետաիշխանական լիազորություններով օժտված պատկան մարմինների կողմից նշված իրողությունը քողարկելու, հանրությանը կեղծ և շինծու տեղեկատվություն ներկայացնելու գործողությունները,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 3-րդ գլխի 10-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ կոմիտեի խնդիրներից է նաև քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և դրանց իրականացման աջակցությունը։ 33-րդ թաղամասով քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության կողմից որոշման կայացման հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ մրցութային գործընթաց չի իրականացրել։ Ընդ որում, կոմիտեի նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում աշխատել է Նարեկ Սարգսյանը, որը ներկայումս հանդիսանում է նախագծի գլխավոր ճարտարապետը: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասում քաղաքաշինության կոմիտեի բացահայտ շահագրգռվածությունը` իր գործառույթների հետ կապված նախկինում և ներկայում անգործություն դրսևորելու վերաբերյալ»։

ՀՀ փոխվարչապետի կողմից ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան ուղարկված գրությամբ, ըստ էության, մերժվել է հայցվող տեղեկատվության տրամադրումը (հարցադրումներից 1-ինի մասով) հայցվող տվյալների՝ բանկային և առևտրային գաղտնիք լինելու պատճառաբանությամբ, իսկ մյուս հարցադրումների առնչությամբ նշվել է, որ դրանցով ակնկալվում է ստանալ ոչ թե տեղեկություն, այլ կարծիք, ինչն, ըստ փոխվարչապետի գրասենյակի, չի հանդիսանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորման առարկա:

ԹԻՀԿ-ն, հղում անելով ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տարբեր գործերով կայացրած որոշումներին, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել կազմակերպության կողմից 01.07.2020 թ.-ի հարցմամբ պահանջվող ողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը։

ԹԻՀԿ-ին դատարանում ներկայացնելու են փաստաբաններ Էլինա Գյուրջյանը, Գենյա Պետրոսյանը, Երանուհի Թումանյանցը և Դավիթ Գյուրջյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+