Քաղավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել մի շարք պլանավորված ավիաչվերթների մասին։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ամեն օր մինչև․
-
Ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում՝ 02։45, մեկնում՝ 03:35)։
- Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 09։00, ժամանում՝ 12:00):
- Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան-Եկատերինբուրգ -Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 14։00, ժամանում՝ 22:05):
- Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 21:05, մեկնում՝22:25):
- Ս. թ. օգոստոսի 15֊ին կիրականացվի Երևան-Լոս Անջելես չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (մեկնում՝ 13։10)։
- Ս. թ. օգոստոսի 16-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում՝ 17:15, մեկնում՝ ս.թ. օգոստոսի 17 ժամը 05:50):
- Ս. թ. օգոստոսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում՝ 16:00):
- Ս. թ. օգոստոսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10):
- Ս. թ. օգոստոսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 20:20, մեկնում՝ 21:40):
- Ս. թ. օգոստոսի 18-ին կիրականացվի Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 09։00, ժամանում՝15:35):
- Ս. թ. օգոստոսի 18֊ին կիրականացվի Լոս Անջելես- Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում՝ 11:15)։
- Ս. թ. օգոստոսի 18-ին, 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում՝ 16:45, մեկնում՝ 17։45)։
- Ս. թ. օգոստոսի 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում ՝16:25, մեկնում՝ 17։25):
- Ս. թ. օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 14:50, մեկնում՝ 16:10):
- Ս. թ. օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 14:50, մեկնում ՝16:10):
- Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում՝ 17:15, մեկնում՝ ս.թ. օգոստոսի 22 ժամը 05:50):
- Ս.թ. օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում՝ 22:30, մեկնում՝ 23:25):
- Ս. թ. օգոստոսի 23-ին, 28-ին, 29-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 22:20, մեկնում՝ 23:40):
- Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 15:50, մեկնում՝ 17:10):
- Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում՝ 17:15, մեկնում՝ ս.թ. օգոստոսի 29 ժամը 05:50):
Կոմիտեից հայտնում են, որ չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։
Նշվում է, որ ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով՝ http://www.zvartnots.aero/HY/Content/airlines։
Նշենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով https://www.mfa.am/…/pr…/2020/08/13/Covid_restrictions/10416
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







