Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Իր հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է «Արաբական Միացյալ Էմիրությունների և Սիոնիստական ռեժիմի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»՝ դա համարելով Աբու Դաբիի և Թել Ավիվի ռազմավարական հիմարություն, որն, անկասկած, կուժեղացնի դիմադրությունը տարածաշրջանում: ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ «Պաղեստինի և աշխարհի բոլոր ազատ ազգերի ճնշված ժողովուրդը երբեք չի կարգավորի հարաբերությունները Իսրայելի օկուպանտ և հանցավոր ռեժիմի հետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







