Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

ԱՄՆ սենատորները կոչ են արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները կոչ են արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին ԵՄ-ի հետ համատեղ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի տնտեսության առանցքային հատվածների դեմ՝ Միջերկրական ծովում նրա գործողությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սենատորները հայտարարել են միջազգային ջրերից թուրքական նավերի դուրսբերման անհրաժեշտության մասին։

«Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ Ձեր հանդիպման նախաշեմին խորը մտահոգությամբ նամակ ենք հղել Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի սադրիչ գործողությունների կապակցությամբ: Թուրքիան ռազմական նավեր է ուղարկել Հունաստանի բացառիկ տնտեսական նավն ուղեկցելու համար՝ գոտում նավթագազային հետախուզության նպատակով ։ Խնդրում ենք կոչ անել Թուրքիային դուրս բերել իրենց նավերը և կարգավորել հարցը միջազգային իրավունքին համապատասխան»,-ասվում է սենատորների ուղերձում, որի տեքստը տարածել է Սենատի մամուլի ծառայությունը:

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ի պետքարտուղարին անհապաղ սկսել ԵՄ-ի հետ աշխատանքը «Թուրքիայի աճող սադրիչ և անօրինական գործունեության արձագանքի համակարգման ուղղությամբ»:

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է անհապաղ համատեղ պատժամիջոցների ծրագիր մշակեն, որոնք վերաբերելու են թուրքական տնտեսության առանցքային հատվածներին, եթե Թուրքիան շարունակի անօրինական գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և հրաժարվի այդ հարցերը լուծել անկողմնակալ միջազգային դատարանում, — նշվում է սենատորների հայտարարության մեջ: -Մենք պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 6-ին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համաձայնագիր է ստորագրել ծովային գոտիների սահմանազատման մասին: Հունական կողմը կարծում է, որ այդ համաձայնագիրն ամրագրում է հունական կղզիների՝ ծովային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը, և իր Oruc Reis հետազոտական նավը ուղարկել է ռազմական նավերի խմբի ուղեկցությամբ՝ Կաստելորիզո կղզու մոտ գտնվող հունական ծովային շելֆում սեյսմիկ հետախուզության համար: Ի պատասխան Հունաստանն իր զինված ուժերը բերել է մարտական պատրաստության և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+