Կրոպիվնիցկում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:
Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովագրադի հայ համայնքի ղեկավար Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաև ողջ Ուկրաինայի համար:
Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:
Քաղաքում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում և զբաղեցնում է 1100 քառ. մ: Տաճարը կրելու է սպարապետ Վարդան Մամիկոնյանի դստեր ՝ Սուրբ Շուշանիկ թագուհու անունը։ Սուրբ Շուշանիկը պատվում է որպես Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների նահատակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







