Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից վնասը գնահատվում է ավելի քան 15 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ իսպանացի միապետը ցավակցություն և համերաշխություն է հայտնել Լիբանանի ժողովրդին, ինչպես նաև անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել:
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից նախնական վնասը գնահատում են 3 մլրդ դոլար: Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի 12-15 մլրդ դոլար: Ինչպես չորեքշաբթի հայտնել է Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը, պայթյունի հետևանքով մասնակիորեն կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 4 հազար շենք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







