Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:42

Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան

Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան

Ես մարդկայնորեն լավ եմ վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին, բայց իր գործունեության հետ կապված՝ ոչ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել՝ քաղաքական և իրավական հարթակից դուրս նրան շատ նորմալ եմ վերաբերվում և համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողի հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է նրա հայտարարություններին, ես կարծում եմ, որ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, քանի որ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին իր անցած մեծ ուղու շնորհիվ»,-նշել է Սիմոնյանը։

Նա Գասպարյանի ասածների հետ համաձայն չէ. «Մարդկանց մեջ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են և մոռանալու են այն ամենն, ինչ եղել է։ Ես շատ կուզենայի, որ ձեզանից մեկը նրանից հարցազրույց վերցներ ու հարցներ իր աշխատակից Արշակի մասին կամ այն քաղաքական գործերի, որ այդ տարիներին եղել են»։

Իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի կապակցությամբ այն հարցին, թե ինչպե՞ս է հաստատվել, որ ինքն աֆեկտի տակ է եղել, Սիմոնյանը նշել է, որ գոյություն ունի հաստատված փորձագիտական եզրակացություն։

Անդրադառնալով վարչապետի կողմից Բելառուսի նախագահին շնորհավորելու շուրջ առաջացած աղմուկին՝ Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն որպես պետությունը վստահում է ընտրություններում միայն այդ երկրի հայտարարած պաշտոնական տվյալներին։ Որպես օրինակ նա ներկայացրել է 2008-ի ՀՀ նախագահական ընտրությունները, երբ գրեթե բոլոր եվրոպական երկրները շնորհավորեցին Սերժ Սարգսյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+