2020թ. առաջին կիսամյակում 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա՝ «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը հայտնել է, որ թվով 46 տեխնիկա է տրամադրվել Ախթալա, Արագածավան, Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղվարդ, Ճամբարակ, Շնող, Շողակաթ, Սարչապետ, Սիսիան, Տաշիր և Օձուն համայնքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







