Հուլիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։
Այս մասին հայտնում է Haqqin.az—ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքին:
Նշվում է, որ Մամմադովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թ.-ից մինչև 2020 թ. օգոստոսի 8-ը։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ գեներալ-լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվում որպես կորուստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







