Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Ավան և Նոր Նորք) կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկարատև ընդմիջումից հետո կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը:

Դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանը և Գևորգ Հարությունյանը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմեց նիստը նախագահող Վահե Միսակյանին՝ նիստը հետաձգելու և այլ օր նշանակելու համար։

Նա տեղեկացրել էր, որ ինքնազգացողության վաթտարացմամբ պայմանավորված կորոնավիրուսով վարակված լինելու որոշակի կասկածներ է ունեցել Սերժ Սարգսյանը, ինչի պատճառով «Նաիրի» բկ-ում հանձնել է թեստ։

Մակինյանը ներկայացված դիմումին կից ներկայացրել էր «Նաիրի» բկ-ի հետազոտության ուղեգիրը, ինչպես նաև պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշմա երկրորդ հավելվածը։

Սերժ Սարգսյանի մյուս պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ դիմել էր դատարան՝ խնդրելով դատարանին հարգելի ճանաչել Սերժ Սարգսյանի՝ դատարան չներկայանալը։

Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար) հափշտակելու մեջ: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սերժ Սարգսյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները հայտարարում են նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարությունը 2013 թ.հունվարի 24-ի որոշմամբ հաստատել է 2013 թ. գարնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում էր հողօգտագործողներին վաճառել 17 041 300 լիտր դիզվառելիք։

Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել ծրագրի շրջանակներում ավելի էժան գներով դիզվառելիքի մատակարարի առկայության և այն մասին, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզվառելիքի մատակարարման սուբսիդավորման պայմանագրի կնքման արդյունքում պետությունից անհիմն դուրս կգրվեն առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Անտեսելով այս հանգամանքը՝ նա, ելնելով անձնական շահագրգռվածությունից, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու համար, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության տակ գտնվող մի խումբ պաշտոնյաների միջոցով յուրացում է կազմակերպել կառավարությանը վստահված պահուստային ֆոնդից առանձնապես խոշոր չափերի գումարներ մսխելու միջոցով։ Մասնավորապես, նա հանձնարարել է փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժանագին գնային առաջարկից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊԸ-ին և այդ ընկերության հետ կնքել մատակարարման պայմանագիր։ Արդյունքում պետությանը հասցվել է մոտ կես միլիարդ դրամի վնաս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+