Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Գլխավոր լուրերը օգոստոսի 5-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 5-ի առավոտյան
  • Իրավիճակը Բեյրութում․ Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են նաև հայաբնակ թաղամասերն ու Լիբանանում Հայաստանի դեսպանատունը: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 100 մարդ է զոհվել Բեյրությում տեղի ունեցած պայթունի հետևանքով՝ https://bit.ly/2DFmi7B
  • Պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանյան Քաթաիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը՝ https://bit.ly/2DAOjxn, Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որը Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում՝ https://bit.ly/2Xskw0X
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն են հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ՝ https://bit.ly/2DCoU6c
  • Ամուլսարի հանքավայրի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի անցկացման վայրից 10 մարդու, ինչպես նաև խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության 4 աշխատակից՝ https://bit.ly/2Dyie9h
  • Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք՝ https://bit.ly/33ub4Oq
  • Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ https://bit.ly/33voUzU
  • Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնց ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները՝ https://bit.ly/2ERVBxk
  • Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռանում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից. նրա մոտալուտ հեռանալու մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության․ Մեսչյանը պաշտոնը կթողնի հոկտեմբերին ՝ երկու տարի պաշտոնավարման ավարտից հետո՝ https://bit.ly/2EK2DE6
  • Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ https://bit.ly/2Ps4GPg
  • Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն պարզում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը՝ https://bit.ly/39YY985
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ https://bit.ly/33ns2xQ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը՝ https://bit.ly/2PqGHju
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությաn 196 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.298-ի՝ https://bit.ly/3kaN3lf

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+