Չինական կողմը պատրաստվել է «ամենավատ սցենարին», ըստ որի՝ եթե չինացի բոլոր լրագրողները ստիպված լինեն լքել Միացյալ Նահանգները, այդ դեպքում Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում` Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողների դեմ, հայտարարել է Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
«Հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը չի երկարաձգել վիզան չինացի լրագրողների համար, չինական կողմը պատրաստվել է ամենավատ սցենարին, որի դեպքում բոլոր չինացի լրագրողները ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները: Այս դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում՝ նաեւ Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողներին»,- գրել է Global Times-ի գլխավոր խմբագիրը Twitter- ում:
Այս տարի հակասությունները սրվել են Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև այն հարցի շուրջ, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում կորոնավիրուսի համավարակը: Միացյալ Նահանգները պահանջել է, որ չինական մի շարք պետական լրատվամիջոցներ կրճատեն ամերիկյան հողի վրա աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրեց երկրից չինական լրատվամիջոցների 60 աշխատակիցների փաստացի վտարմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







