Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

Սպառնալիքի լեզուն Հայաստանի և Արցախի վրա չի ազդում. ՀՀ ԱԳ նախարար

Սպառնալիքի լեզուն Հայաստանի և Արցախի վրա չի ազդում. ՀՀ ԱԳ նախարար

Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի ներգրավվածության մասին հարցին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի այս դիրքավորումը նպատակ ունի արտահանելու ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս:

«Մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով»,- ասել է Մնացականյանը:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համանախագահների դերակատարությունը համակարգված էր՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության համանախագահողինը. «ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվեց ապահովել այն, ինչ մենք այսօր ունենք: Այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է, այն միջավայրի վերականգնումը, որի մասին մենք մշտապես խոսում ենք, որը նպաստում է բնականոն աշխատանքի և բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ շփումներին, ապա  Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ դեռևս առիթ չի ունեցել հանդիպելու նրան: «Ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու անձի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+