Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։

Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին բնապահպանության նախարարի, ապա շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ նշելով․
«Պարոն Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, և ես կարծում եմ, որ նա իր գործունեությամբ իր նպաստը կբերի շրջակա միջավայրի զարգացման մեր ջանքերին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին: Ուզում եմ շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար:

Վարչապետը նշեց, որ Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում բավական արդյունավետ գործունեությունը է ծավալել՝ համոզմունք հայտնելով, որ ավելի արդյունավետ կլինի նրա գործունեությունը նախարարի կարգավիճակում:

«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ. մի դեպքում հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթների, մյուս դեպքում՝ բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Մեր խնդիրն է գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կփորձի լուծում գտնել քաղաքակրթության և բնության միջև առկա հակասությանը:
Պետք է ցավով արձանագրել, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է: Մենք պետք է գտնենք այս երկուսի համակեցության ճիշտ ձևը»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը:

«Այսինքն՝ մենք Հայաստանը պատկերացնում ենք բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր, և այս ոլորտում մենք մեծագույն մարտահրավերներ ունենք. և՛ մեր կենցաղը, և՛ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել այն չափանիշներին, որոնց մասին խոսում եմ: Ասել, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից, դա ճիշտ չէ, խելամիտ չէ, հնարավոր չէ: Մյուս կողմից չենք կարող բնական աղետների ճանապարհով գնալ», — ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվել է Կոտայքի մարզպետի
պաշտոնից և նշանակվել շրջակա միջավայրի նախարար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+