ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որով սահմանափակվել է մետաղների և այն նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել այդ երկրի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«Այսօր Պետդեպարտամենտը որոշում է 22 մետաղ, որոնք կիրառվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերում: Նրանք, որոնք գիտակցաբար այդ նյութերը կհատկացնեն Իրանին, այդ երկրի ազատության և տարածման հակազդեցության մասին ԱՄՆ օրենքի համապատասխան կհայտնվեն պատժամիջոցների տակ»,- նշվում է Պոմպեոյի հայտարարությունում:
Իր խոսքով՝ Իրանի միջուկային, բալիստիկ և ռազմական ծրագրերը «միջազգային խաղաղության և անվտանգության համար լուրջ սպառնալիք են»:
Բացի դա, Պոմպեոն հայտնել է, որ արգելվում է նաև Իրանի շինարարական արդյունաբերության համար նյութերի մատակարարումը, քանի որ համարվում է, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «վերահսկում է երկրի շինարարական սեկտորը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







