Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի հետ, հաղորդում է Turan-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտը, Ադրբեջան-ԱՄՆ տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը, գլոբալ անվտանգության ոլորտում փոխգործակցությունը, COVID-19 համաճարակի դեմ պայքարը և այլն:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը, սակայն այդ բանակցությունները չպետք է իմիտացիոն բնույթ կրեն, այլ պետք է լինեն առարկայական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







