ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր՝ հուլիսի 30-ին, հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Իմ քայլի» գրասենյակում փակ ռեժիմով և տևել է մոտ 3-4 ժամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






