Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեղադրել է «Նորովի կառուցենք Հայաստանը» հեշթեգով հերթական տեսանյութը, որը պատմում է Գեղարքունիքի մարզում հաջորդ շինարարական և վերանորոգման աշխատանքների մասին:
— Վերանորոգվում է Վաղաշենի մանկապարտեզի շենքը, բարձրացվում է շենքի սեյսմակայունության աստիճանը: Մանկապարտեզ հաճախելու է 120 երեխա։
Ծրագրի արժեքը 112,3 մլն դրամ է։ Ծրագիրը համաֆինանսավորում են կառավարությունը (73 մլն դրամ) և համայնքը (39,3 մլն դրամ):
— Վերանորոգվում են Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը, բարձրացվում է շենքի սեյսմակայունությունը։ Մանկապարտեզ կայցելեն 130 երեխա, անձնակազմը՝ 17 աշխատակից։
Ծրագրի արժեքը 32,1 մլն դրամ է, կառավարությունը կհատկացնի 20,9 մլն դրամ, համայնքը՝ 11,2 մլն դրամ։
— Ծովասար գյուղում կառուցվում է 650 քմ մանկապարտեզ:
Ծրագրի արժեքը 202 մլն դրամ է։
Ծրագիրը համաֆինանսավորում են կառավարությունը (131 մլն դրամ) և համայնքը (70,7 մլն դրամ):
— Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը։
Ծրագրի արժեքը 20,2 մլն դրամ է։
Ծրագիրը համաֆինանսավորում են կառավարությունը (13,3 մլն դրամ) և համայնքը (6,9 մլն դրամ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







