ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից։
Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա որոշումն է, քանի որ Պետրոսյանին այլ պաշտոնում է տեսնում:
«Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար, և այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին՝ պարտականություններն ու աշխատանքը լավ կատարելու համար:
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






