Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Գլխավոր լուրերը հուլիսի 30-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 30-ի առավոտյան
  • Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց՝ https://bit.ly/311vnj7
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը РИА новости-ի հետ զրույցում հերթական ապատեղեկատվություն է որակել սահմանին հայկական անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը` https://bit.ly/3fj9gtW
  • «1000+»-ը հատուցումներ է տրամադրելու զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին՝ https://bit.ly/3jSoWHV
  • Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին` https://bit.ly/2P4Nxeo
  • Ֆրանսիան ցանկացած ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Նման դիրքորոշում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ՝ https://bit.ly/30ZVV4r
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 308 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37937-ի՝ https://bit.ly/3jSlMnn, կորոնավիրուսից մահվան ևս 4 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 723-ի՝ https://bit.ly/2CZkiHm
  • ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով մեկնել արտերկիր և կոչ արել հանգստանալ Հայաստանում՝ https://bit.ly/2DfcbXc
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և ակնհայտ է, որ այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած համահամաճարակային միջոցառումների հետ՝ https://bit.ly/2CZjges
  • Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ԱԺ-ում հանդիպել են պատգամավորների հետ՝ https://bit.ly/39FkDeg, հանդիպման ընթացքում պատգամավորները նշել են, որ հնարավորության սահմաներում փորձելու են շտկել իրավիճակը՝ բոլորի համար ընդունելի արդյունք ապահովելու համար՝ https://bit.ly/3gfOCfe
  • Մերձմոսկովյան դատարանը ազատ է արձակել ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործած 12 հայերի` https://bit.ly/30ZmFSL
  • Ռոմանոս Պետրոսյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից` https://bit.ly/2XcfhlT
  • Դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության բողոքը՝ https://bit.ly/3jSnW6D

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+