Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Եթե պահպանենք կանոնները, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով․ վարչապետ

Եթե պահպանենք կանոնները, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հակահամաճարակային սահմանափակումների թուլացման հարցին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային սահմանափակումների թուլացումը կառավարության ամենօրյա օրակարգային հարցերից է, և կառավարությունն ամենաշահագրգիռն է սահմանափակումների թուլացման հարցում։

«Այնտեղ, որտեղ հնարավոր է, մեղմացումներ տեղի կունենան։ Այո՛, հուսադրող  է, բայց դա կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք։ Բոլոր այն դեպքերում, որ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, օգտագործում ենք, կայացվում են և կկայացվեն որոշումներ։

Իսկ այն մասերով, որոնցով այդ որոշումը չի կայացվում, նշանակում է` տեսնում ենք, որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ այդպիսի հակահամաճարակային կանոնների թուլացումների»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անընդհատ թիրախավորվում է առողջապահական համակարգը, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով։

«Իսկ մարդկանց չվարակվելու հարցը լուծվում է առողջապահական համակարգից դուրս», — ասաց նա։

Վարչապետը նշեց՝ պետք է հոգ տանել միմյանց մասին։

«Չվարակվել ու չվարակել ուրիշներին, դրա համար պետք է պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Եթե մենք այս կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+