Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրաժարվել է Խաչատրյան քույրերից կրտսերի գործը միավորել ավագների գործերի հետ։ Բացի այդ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործը դատախազություն վերադարձնելու խնդրանքը նույնպես մերժվել է:
Քույրերից կրտսերի՝ Մարիամի պաշտպանությունը, որն իր հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել, խնդրել է, որ իր գործը լսվի երեք դատավորի կողմից։ Դատարանը այս միջնորդությունը բավարարել է։ Լսումները կսկսվեն օգոստոսի 10-ին, դրանք կանցկացվեն ԶԼՄ-ներից և ունկնդիրներից փակ ռեժիմով:
Կրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության մեջ։ Հանցագործության կատարման պահին (27 հուլիսի 2018 թ.) նրանք համապատասխանաբար 19, 18 և 17 տարեկան էին:
2018 թվականի հուլիսի 28-ին քույրերը ձերբակալվել են սպանության կասկածանքով, 2019 թվականի հունիսի 14-ին նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանության համար, որի համար պատիժը ենթադրում է 8-20 տարվա ազատազրկում: Պաշտպանությունը պնդում է, որ աղջիկները հայտնվել են անելանելի վիճակում ՝ իրենց հոր կողմից շարունակվող ընտանեկան բռնության եւ սեռական գործողությունների հարկադրանքի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







