Բուհեր ցանկալի մասնագիտությամբ չանցած կամ չընդունված դիմորդների բողոքները քաղաքական երանգ են ձեռք բերել, երեկ երեկոյան հեռուստահարցազրույցում զգուշացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Չէի ցանկանա, որ դիմորդներն ու նրանց ծնողները դառնան նման հոսանքների մաս, քանի որ նախարարությունում քննարկումները ցույց տվեցին, որ գերատեսչությունը ցուցարարների հետ համատեղ մշակել է մի որոշում, որը կարող է հարթել իրավիճակը։ Այս տարի բուհ չեն ընդունվել մոտ 200 հոգի, մինչդեռ նախորդ տարի, երբ դիմորդներն ավելի քիչ էին, մոտ 300 հոգի դուրս մնացին» , — նշեց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ հատկանշական է այն փաստը, որ ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը. ամենաակտիվ ցուցարարներից մեկի որդին բուհ է ընդունվել, ճիշտ է, այն ֆակուլտետը չէ, որն ավելի նախընտրելի էր: «Հիմա նրանք պետք է այդ ալիքի վրա հասնեն իրենց ցանկությունների ամբողջական կատարմանը»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել և նրանցից 8706-ն ընդունվել է բուհ։
Նա խոստովանեց, որ անսպասելի են եղել հանգստյան օրերին ցուցարարների տված հարցազրույցները և տարբեր հայտարարությունները, թեև պայմանավորվածություն է եղել, որ նախարարությունը որոշում կներկայացնի երկուշաբթի օրը, դա արդեն նման է սադրանքի, կարծում է նախարարը:
Հարությունյանի պնդմամբ՝ դրական միավոր ստացած, բայց չընդունվածների թիվը եղել է 88, նրանցից լրացուցիչ փուլին դիմած 66-ից 63-ն ընդունվել է, 20 դիմորդ չի դիմել լրացուցիչ փուլին, մեկ դիմորդ չի ընդունվել, գերազանց ստացած 6 դիմորդի առաջարկվել է հաջորդ կրթական ծրագրերին մասնակցել, նրանցից 4-ը համաձայնել է։
«Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած փոփոխությունները շատ կարևոր են, քանի որ մրցույթը պետք է տեղի ունենա այն անձանց միջև, ովքեր կոնկրետ տվյալ մասնագիտության համար են դիմել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվանից Երևանում շարունակվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ դիմորդների և նրանց ծնողների բողոքները:
Բուհեր ընդունվելու դժգոհությունը քաղաքական հնչեղություն է ստանում. նախարար
Բուհեր ցանկալի մասնագիտությամբ չանցած կամ չընդունված դիմորդների բողոքները քաղաքական երանգ են ձեռք բերել, երեկ երեկոյան հեռուստահարցազրույցում զգուշացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Չէի ցանկանա, որ դիմորդներն ու նրանց ծնողները դառնան նման հոսանքների մաս, քանի որ նախարարությունում քննարկումները ցույց տվեցին, որ գերատեսչությունը ցուցարարների հետ համատեղ մշակել է մի որոշում, որը կարող է հարթել իրավիճակը։ Այս տարի բուհ չեն ընդունվել մոտ 200 հոգի, մինչդեռ նախորդ տարի, երբ դիմորդներն ավելի քիչ էին, մոտ 300 հոգի դուրս մնացին» , — նշեց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ հատկանշական է այն փաստը, որ ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը. ամենաակտիվ ցուցարարներից մեկի որդին բուհ է ընդունվել, ճիշտ է, այն ֆակուլտետը չէ, որն ավելի նախընտրելի էր: «Հիմա նրանք պետք է այդ ալիքի վրա հասնեն իրենց ցանկությունների ամբողջական կատարմանը»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել և նրանցից 8706-ն ընդունվել է բուհ։
Նա խոստովանեց, որ անսպասելի են եղել հանգստյան օրերին ցուցարարների տված հարցազրույցները և տարբեր հայտարարությունները, թեև պայմանավորվածություն է եղել, որ նախարարությունը որոշում կներկայացնի երկուշաբթի օրը, դա արդեն նման է սադրանքի, կարծում է նախարարը:
Հարությունյանի պնդմամբ՝ դրական միավոր ստացած, բայց չընդունվածների թիվը եղել է 88, նրանցից լրացուցիչ փուլին դիմած 66-ից 63-ն ընդունվել է, 20 դիմորդ չի դիմել լրացուցիչ փուլին, մեկ դիմորդ չի ընդունվել, գերազանց ստացած 6 դիմորդի առաջարկվել է հաջորդ կրթական ծրագրերին մասնակցել, նրանցից 4-ը համաձայնել է։
«Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Ըստ նրա խոսքի՝ տեղի ունեցած փոփոխությունները շատ կարևոր են, քանի որ մրցույթը պետք է տեղի ունենա այն անձանց միջև, որոնք դիմել են կոնկրետ տվյալ մասնագիտության համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվանից Երևանում շարունակվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ դիմորդների և նրանց ծնողների բողոքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







