Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Իրավունք» թերթը գրում է, որ քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վերջինը չէ, որ լքում է հարազատ խմբակցությունը: Առաջիկայում խմբակցությունում սպասվում են նոր ու տհաճ անակնկալներ:

Խոսակցություններ են շրջանառվում, թե խմբակցությունը պատրաստվում է լքել ԲՀԿ-ական ակտիվ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը:

Սակայն, «Իրավունքի» ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նա  բոլորովին էլ մտադիր չէ մանդատը վայր դնել, իսկ կլքի խմբակցությունը, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի:

Թերթի  տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, և վարչությունների և բաժինների մեծ մասը ղեկավարներ չունեն:

3․ «Իրատես» թերթը գրում է, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. հա՛մ խորհրդական է, հա՛մ օգնական, հա՛մ աշխատակազմի ղեկավար, հա՛մ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է:

Բոլոր կարևոր որոշումները, կադրային հարցերը հիմնականում նա է որոշում: Բաթոյանը Մաչյանին լայն լիազորություններ է տվել իր փոխարեն որոշելու շատ հարցեր, իսկ վերջինս ինչ խելքին փչում է, անում է:

Ի դեպ, ասում են, անգամ նախարարի ծառայողական մեքենան էլ երբեմն նա է վարում: Ստացվում է՝ միայն նախարարի պաշտոնի պատասխանատուի անունն է դեռ Զարուհի Բաթոյան մնում, գործառույթներն ամբողջությամբ կատարում է փեսա Մաչյանը:

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թևն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի: Ըստ թերթի աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության իրավաբանական թևն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թևին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռեւս դժվար է ասել:

Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն վերջինս կտրականապես թերթի հեռախոսազանգերին չպատասխանեց:

5․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները ևս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը՝ «Պարտեզ» ռես­տորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով:

Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, և պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, և հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին:

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը և Վարդան Ղուկասյանը, որը նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը:

Ծառուկյանը վճռական է տրամադրված եղել, սակայն կուսակիցներին հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել Բագրատյանի դուրս գալը:

Պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունը շատ վճռական է տրամադրված՝ որոշել է քանդել ԲՀԿ-ն։ Եվ դրա համար այլ բան չեն կարողանում մտածել, քան քրեական գործերով վախեցնելն է ու ստիպելը, որ դուրս գան խմբակցությունից։

Շատ ինտենսիվ աշխատում են Վարդան Ղուկասյանի, Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Վարդևան Գրիգորյանի վրա։ Նրանց, ում չեն կարող կոմպրոմատներով նեղել, փորձելու են «գնել»։

Օրինակ՝ Վահե Էնֆիաջյանին՝ որպես խոստումնալից կադրի, համոզելու են անցնել իրենց շարքերը: Տեղեկություններ կան, որ անձնական բնույթի կոմպրոմատներ էլ են շրջանառության մեջ դնելու, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու: Հավաքը կարճ է տևել, Ծառուկյանը բարի հանգիստ է մաղթել, ասել է՝ հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչև հասկանանք, թե ինչ է լինում:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան և Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գևորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի և նրա ղեկավարի դեմ։

«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝  որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։

Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը ևս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները:

8․ «Հրապարակ» թերթը գրում, որ հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն  իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջեւանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։  Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը:

Նախօրեին, հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:

Տարածքում գտնվող թերթի լրագրողը նկատել էր առանց դիմակների բազմամարդ հավաքույթը, ինչպես նաեւ ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Ոստիականապետի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նաեւ թղթակցի աշխատանքը:

Երբ այդ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին եւ ըստ թերթի տեղեկությունների՝ անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով՝ իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+