Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge-ում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1145 դեպք։ Ապաքինվել է ևս 5 հիվանդ, ընդհանուր թվով բուժվել է 927-ը։
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 16 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6459 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 353:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







