Թուրքիայի ցանկացած ագրեսիվ ակտիվություն Հայաստանի նկատմամբ կընկալվի ամբողջ աշխարհում ցեղասպանության համատեքստում, երկուշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի թուրքական բարձրագոչ աջակցության և Անկարայից Հայաստանի սպառնալիքներին:
Բացի այդ, աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից, նշել է իշխող դաշինքի ղեկավարը:
«Սեփական Զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում»,- ասել է Մակունցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ նոր դատավորի թեկնածուին, ասաց՝ իրենք առաջիկայում հանդիպելու են Վահրամ Ավետիսյանի հետ: Ըստ Մակունցի՝ խորհրդարանը, այդ թվում՝ նաև «Իմ քայլը խմբակցությունը, բավարար ժամանակ ունեն, որպեսզի կարողանան նրան ուղղել բոլոր հուզող հարցերը և հանդիպման ընթացքում, և արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
«Հանդիպում կազմակերպելուց և մեր հարցերն ուղղելուց, մեզ հետաքրքրող բոլոր հանգամանքները բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը»,- շեշտեց Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






