Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 26-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37,317-ի, հիվանդներից 26,478-ն արդեն բուժվել է, մահացել է 705 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 212 դեպք, ապաքինվել է 149-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,131 դեպք, մահացել է 16 մարդ, հիվանդներից 920-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 30,050 դեպք, 417 մարդ մահացել է, 22,684-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 226,100 դեպք, ապաքինվել է՝ 209,487-ը, գրանցվել է մահվան 5,613 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 291,172-ի, ապաքինվել է 253,213 մարդ, արձանագրվել է 15,700 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 812,485-ի, ապաքինվել է 600,250 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 13,269 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







