ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տեղեկատվություն։ Այն ընդգրում է 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի ծախսային հատվածը։
- Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
- Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
- Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
- Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
- Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
- Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
- Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
- Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
Հանրագումար` 5,808,527,812։
Նախարարությունից հայտնում են, որ պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







