Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ․ Աբովյան

Քիչ առաջ խոսեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Ուկրաինայի իշխանությունները շատ արագ և էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։

Իմիջիայլոց, սա նաև հետևանք է, որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են և համակարգված։

Ի դեպ, ուկրաինացի իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։

Նաև մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են, որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։

Առայժմ այսքանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում ավելի քան 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքի, 13 մարդ ձերբակալվել է: ԶԼՄ-ները հրապարկում են կոնֆլիկտի տեսաերիզը։ Սոցցանցերում պնդում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմակերպում և հարձակվում հայերի վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+