Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

ԵԱՏՄ-ի կանխատեսումը. արտաքին առևտրի դրական սալդո և գյուղմթերքի ամբողջական ինքնապահովում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումներին, գյուղատնտեսական արտադրանքի, պարենամթերքի, կտավատի, կաշվի հումքի, բամբակի և բրդի վերաբերյալ ԵԱՏՄ պետությունների պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռներին 2020-2021 թվականների համար: Հետագայում փաստաթուղթը կքննարկվի ԵՏՀ խորհրդում և Եվրասիական միջկառավարական խորհրդում։

Համաձայն 2018 թվականի համեմատությամբ 2021 թվականին կանխատեսման՝ գյուղատնտեսական արտադրանքի դոլարային համարժեքով արտադրությունը կավելանա 8,2 տոկոսով: Փոխադարձ առևտրի աճը կկազմի 15,8 տոկոս։ Երրորդ երկրներ արտահանումը կաճի 11,5 տոկոսով, ներմուծումը կկրճատվի 12,2 տոկոսով։ Դրա հետևանքով կստեղծվի արտաքին առևտրի դրական սալդոն՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար։

Սեփական արտադրության հաշվին միությունը լիովին բավարարում է հացահատիկի, շաքարի, բուսական յուղերի, հավի ձվի, խոզի, ոչխարի ներքին պահանջարկը: Թռչնի մսով միությունը ինքնապահովման կանցնի 2020 թվականին, կարտոֆիլով՝ 2021 թվականին։ Ըստ կաթի և բանջարեղենի՝ այդ ցուցանիշը կկազմի 98%:

Մասնավորապես, հաշվի առնելով փոխադարձ մատակարարումները, կանխատեսվում է ցորենի գծով Հայաստանի ապահովվածության մակարդակի բարձրացում՝ 93,6% -ից մինչև 95,3%, մսի և մսամթերքի՝ 71,3% -ից մինչև 93,3%, այդ թվում տավարի՝ 91% -ից մինչև 105%, խոզի՝ 55,7% -ից մինչև 114%, թռչնի մսի՝ 38%-ից մինչև 54,3%, կաթի՝ 94,4%-ից մինչև 100%, բուսական յուղի՝ 92%-ից մինչև 106%, շաքարավազի՝ 81,3%– ից մինչև 111%, կարտոֆիլի՝ 73% -ից։

Համատեղ կանխատեսումները ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համակարգային փաստաթուղթ են, հիմք՝ փոխադարձ մատակարարումների ներուժի գնահատման, ԱԱՀ-ի հիմնական ճյուղերի զարգացման հեռանկարների, դրանց ներդրումային գրավչության համար՝ հաշվի առնելով Միության շուկայի տարողունակությունը և պարենային անվտանգության ապահովումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+