Դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական գյուղմթերք արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ըստ նախարարության տարածած հայտարարության՝ այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում
- «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)
- «Шелковый путь» (32-й км МКАД)
- ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, որոնք բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և մասնավորապես՝ Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ներկայացնել հետևյալ կազմակերպություններին.
- Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» — +7 (929) 939 78 00;
- «ОМЕГА Групп» — +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27;
- Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР — +7 (966) 153-00-00:
Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







