Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Այա Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Այա Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին

Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանությունները հուլիսի 24-ին այնտեղ անցկացնելու են առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազը (մուսուլմանական աղոթք)։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թեմայի շուրջ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է ունեցել լրագրողների հետ։

Լրագրողներից մեկի՝ «Այա Սոֆիայի մզկիթում առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքին մասնակցելու հրավեր ստացե՞լ եք Կրոնական գործերի վարչությունից» հարցին ի պատասխան՝ Իմամօղլուն հայտնել է, որ հրավեր չի ստացել։

Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ իր պաշտոնավարումից սկսած (2019 թ․) նախարարությունների կամ պետական ցանկացած հաստատության կողմից Ստամբուլում կազմակերպված որևէ բացման արարողության կամ միջոցառման մասնակցելու հրավեր Անկարայից չի ստացել։

Նշենք՝ Էքրեմ Իմամօղլուն, որ 2019 թ. ընտրություններում հաղթելով իշխող կուսակցության թեկնածուին՝ դարձել է Ստամբուլի քաղաքապետ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է Ստամբուլում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին և հայտնել՝ ինքը լինելու է

«Ստամբուլի ազգային փոքրամասնությունների քաղաքապետ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+