Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օրը լավ լուրով են սկսել։ Այս մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։
«Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել:Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս… Աստված պահապան ձեզ»- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







