ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ խմբակցությունը տեղեկացված չի եղել Սերգեյ Բագրատյանի մտադրության մասին։
«Որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, թե պարոն Բագրատյանի այս որոշման հիմքում ինչ դրդապատճառներ են ընկած։ Կարծում եմ՝ շատ առավել ազնիվ կլինի, որ պարոն Բագրատյանը խոսի, թե ինչու է նման որոշում կայացրել»,- նշեց Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ սա այն հարցը չէ, որ կարող է խմբակցությունում քննարկման առարկա դառնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






