«Ազգային միասնություն» կոալիցիան, որը գլխավորում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «Բաաս» կուսակցությունը, հուլիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է: Ըստ Լենտա.ռու-ի՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ իշխող կոալիցիային հաջողվել է մեծամասնություն պահպանել Ժողովրդական խորհրդում՝ չնայած 23 տեղերի կորստին՝ 2016 թվականի արդյունքների հետ համեմատած: Քվեարկությունը կազմակերպվել էր երկրի 70 տոկոսում` այն հատվածում, որը վերահսկվում է Ասադի կողմից:
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, որոնք չեն ճանաչում «Բաասի» դերը, արգելվել է մասնակցել ընտրություններին:
Նախապես ընտրությունները պետք է կայանային ապրիի 13-ին, սակայն կորոնավիրուսի համավարկի պատճառով ժամկետն երկու անգամ փոփոխվել է: Արդյունքում որոշվել էր ընտրություններն անցկացվել հուլիսի 19-ին՝ չնայած վարակի տարածման չնվազող տեմպին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







