Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

ՍԴ-ում ճգնաժամ չկա, ՍԴ դատավորներ կան, որոնք արձակուրդ են գնացել. Բադասյան

Մենք երկամսյա ժամկետ ունենք Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրման համար,
այս ժամկետը արդեն մեկնարկել է, իսկ դա նշանակում է, որ համապատասխան սահմանադրական կառույցները մոտ ապագայում պետք է կողմնորոշվեն այդ հարցի շուրջ, ասել է չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի գործընթացներ են սպասվում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը ստորագրելուց հետո։

Նախարարը չի կարծում, որ առկա է Սահմանադրական դատարանի ճգնաժամ, իսկ քվորումի բացակայության պատճառով նիստեր անցկացնելու անհնարինությունը բխում է այն փաստից, որ երկու դատավորներն արձակուրդ են գնացել։

«Կառավարությունը կառաջարկի ՍԴ դատավորի իր թեկնածուներին, երբ այն որոշվի, հարցը կքննարկվի կառավարության նիստում։ Հիմա կա գլխավոր սկզբունքների ըմբռնում, որոնց համաձայն իրականացվելու է թեկնածուի ընտրությունը, մշակվել է չափորոշիչների հավաքածու, որոնց այդ թեկնածուն պետք է համապատասխանի», — ասաց Բադասյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը կամ մեղմացմանը, նախարարը վստահ է, որ որոշակի փոփոխություններ կլինեն, բայց հստակեցնելուց ձեռնպահ է մնացել։ Նրա խոսքով՝ հարցին առնչվող բոլոր գերատեսչություններն այժմ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Իսկ տեղեկատվությունը կհայտնվի, երբ կոնկրետ եզրակացություններ արվեն։

Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով չի ստորագրելում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+