Հուլիսի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն է այցելել ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ Պեն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված հումանիտար օգնության փոխանցման նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ դեսպան Վարդան Տողանյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել կորեական կողմին համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցության ցուցաբերելու համար։
Իր հերթին դեսպան Լի Սոկ Պեն հայտնել է կորեական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել աջակցություն տրամադրելու Հայաստանին՝ Մոսկվայում ԿՀ դեսպանության ֆինանսական միջոցներով: ԿՀ դեսպանությունը ՀՀ դեսպանությանը փոխանցել է 1600 hատ բժշկական պաշտպանիչ հանդերձանք և 200 հատ պաշտպանիչ ակնոց՝ Հայաստան փոխադրելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







