Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Գրետա Թունբերգը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի «Մարդասիրության համար» մրցանակի դափնեկիր

Գրետա Թունբերգը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի «Մարդասիրության համար» մրցանակի դափնեկիր

Պորտուգալիայում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը «Մարդասիրության համար» մրցանակը, որը հանձնվում էր առաջին անգամ, շնորհել է շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգին։ Նա պարգևատրվել է շրջակա միջավայրի պահպանման համար «համառ պայքարի» և այդ պայքարին երիտասարդությանը ներգրավելու կարողության համար։ Այս մասին հաղորդում է «Մեդուզա» լրատվականը։

Մրցանակի չափը կազմում է գրեթե մեկ միլիոն եվրո։ Թունբերգը հայտարարել է, որ ամբողջ գումարը կփոխանցի շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և նախագծերին։ «Սա ավելի շատ գումար է, քան ես կարող եմ պատկերացնել, սակայն ամբողջ գումարը իմ հիմնադրամի միջոցով կփոխանցեմ տարբեր կազմակերպությունների և նախագծերի, որոնք օգնում են կլիմայական ճգնաժամից տուժած մարդկանց»,- նշել է Թունբերգը։

Առաջին 100 հազար եվրոն կփոխանցվի «SOS Amazonia» նախագծին, որն զբաղվում է Ամազոնի անտառների պահպանությամբ և օգնում շրջանի տեղաբնիկներին պայքարել կորոնավիրուսի դեմ։ Եվս 100 հազար եվրո կփոխանցվի «Stop Ecocide» նախագծին, որի ստեղծողները ձգտում են աշխարհի երկրների կողմից էկոցիդը ճանաչել որպես հանցագործություն։

Հիշեցնենք, որ 2018 թվականից Գրետա Թունբերգը սկսել է նստացույց իրականացնել Շվեդիայի խորհրդարանի մոտ։ Նա հայտարարել էր, որ ուրբաթ օրերին չի գնա դպրոց, քանի դեռ շվեդական իշխանությունները չեն սկսել պահպանել կլիմայի հարցերով համաձայնագրի կետերը։ 2019 թվականի ընթացքում նմանատիպ նստացույցեր կազմակերպվել են աշխարհի մի շարք երկրներում, իսկ Թունբերգը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի ժամանակ։ 2019 թվականի դեկտեմբերին էլ «Time» ամսագիրը Թունբերգին ճանաչել էր տարվա մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+