Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Իրատես» թերթը գրում է, թե՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։

Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարևորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա։

2․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։

Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաև առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին և պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը հայտնել է, որ մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել:

3․ «Իրավունք» թերթը գրում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 31-ին: Արդեն իսկ հայտնի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ջավախքի Ախալքալաք և Նինոծմինդա շրջաններից, որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մեծամասնական թեկնածու, առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանին:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սա լուրջ վրդովմունք է առաջացրել գործող մեկ այլ հայազգի պատգամավորի` Հենզել Մկոյանի կողմնակիցների շրջանում, որը նույնպես «Վրացական երազանքից» է: Սոցցանցերում արդեն իսկ ակտիվ քննարկումներ ու փոխադարձ մեղադրանքներ են հնչում թե Մկոյանի, թե Մանուկյանի հասցեին:

4․ «Իրավունք» թերթը գրում է., որ բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը։

Թերթին  հասած լուրերի համաձայն՝ թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թևի ակտիվությունը։ Քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թևի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու  ևհարցաքննելու հարցը։

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մինչ Հայաստանում սահմանային և կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների և բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգևատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգևատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։

Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից:

6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել էր այդպիսի փոփոխության կարևորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությանը հանձնարարաել է նորմալ աշխատել և այնպես անել, որ օրենսդրության մեջ բացեր չլինեն։

Թերթի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունում այս օրերին բուռն աշխատում են, որպեսզի կարողանան կարճ ժամանակահատվածում ներկայացնել նոր նախագիծ:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ընդդիմությունը հիմնականում լուռ է, քանզի գիտակցում է արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու կարևորությունը, բայց շարունակում է կոնսուլտացիաները և ընդդիմության կոնսոլիդացմանն ուղղված քայլերը։ ՀՀ երկու նախկին նախագահներն էլ, չնայած հայտարարել են, որ իշխանության այլևս չեն գալու, սակայն ակտիվ հանդիպումներ են ունենում բոլոր «խաղացողների» հետ։

Հանդիպում են ինչպես հին, այնպես էլ նոր քաղաքական գործիչների հետ։ Տարբեր հարցեր են քննարկվել, մի հարցում բոլոր քաղաքական թիմերը միասնական կարծիք ունեն՝ իշխանությունը ձախողված է, և նրա օր առաջ հեռանալը բխում է երկրի շահերից:

8․ «Փաստ» թերթը գրում է, որ նախօրեին ութ կետից կազմված մի հարցաշար էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս հարցաշարն ուղղված էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ նրա կողմից առաջ քաշված հարցերը վերաբերում էին հայկական զինուժի կողմից այդ օրերին իրականացված գործողությունների և քայլերի մանրամասներին։

Թեմայի հետ կապված կտրուկ ակտիվություն ցուցաբերեցին ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք չափազանց կոպիտ բառապաշարով ու պիտակավորումներով գրոհ սկսեցին Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» դեմ՝ «Լևոնի սխալներից մեկն այն է, որ ամեն աղբի մարդու տեղ էր դնում», «Ծռերը լրիվ խառնում են» և նման կարգի այլ գրառումներով։

Այս գրոհին հաջորդեց «Ծռերի» ոչ պակաս ագրեսիվ պատասխանը, այն աստիճան, որ նրանցից մի քանիսը իրենց հրապարակումներում նույնիսկ Տեր-Պետրոսյանին դավաճան որակեցին:

Ի դեպ, այս երկու քաղաքական ուժերի միջև փոխհրաձգությունը նոր չէ, սակայն երեկվանից դա առավել ցայտուն ու ագրեսիվ դարձավ։

9․ «Իրավունք» թերթը գրում է, որ ևս մեկ բուժհաստատություն, այն էլ՝ նեղ մասնագիտական ուղղվածության, փակվելու է ստանդարտ դարձած՝ օպտիմալացման անվան տակ։

Խոսքն այս անգամ Գրումրու ուռուցքաբանական դիսպանսերի մասին է։

Թորոսյան Արսենի պատճառաբանությունը նույնն է՝ 2019թ․ ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ և տվել են անբավարար գնահատական։

Իսկ ահա Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հայտնել է, որ այդ «անբավարար» ասվածը շենքային պայմաններն են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+