Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 21-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի, հիվանդներից 23,502-ն արդեն բուժվել է, մահացել է 650 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 171 դեպք, ապաքինվել է 144-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,039 դեպք, մահացել է 16 մարդ, հիվանդներից 900-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 27,890 դեպք, 363 մարդ մահացել է, 19,490-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220,572 դեպք, ապաքինվել է՝ 203,002-ը, գրանցվել է մահվան 5,508 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 276,202-ի, ապաքինվել է 240,087 մարդ, արձանագրվել է 14,405 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 777,486-ի, ապաքինվել է 553,602 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,427 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







