Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի, ինչը թույլ կտա կարգավորել այդ երկրների՝ ՌԴ-ի քաղաքացիների հուզական ֆոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք գիտեք, որ Մոսկվայում և, ընդհանրապես, Ռուսաստանում շատ ադրբեջանցիներ և շատ հայեր են ապրում, և նրանք բոլորն էլ ՌԴ-ի բարյացակամ քաղաքացիներ են։ Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, և նրանք մեր հասարակության բոլոր հարգարժան անդամներն են։ Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի կարող անմասն թողնել մեր այդ քաղաքացիներին, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով իրենց արձագանքն են արտահայտում»,- ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն դարձրե՞լ են Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև առկա խնդիրներին, այդ թվում ՝ առևտրին։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին զսպվածության կոչ է արել, անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում:
«Ուստի մենք հույս ունենք, որ որքան հնարավոր է, շուտ այդ իրավիճակը կկարգավորվի, և այդ կերպ զգացմունքային ֆոնը նույնպես կվերադառնա նորմալ հունի»,- ասել է Պեսկովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







