Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։
«Բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը։ Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Իգդիրում հիշյալ ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Հայաստանին պետք է «համարժեք պատասխան տալ» և, կրկնելով Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները, ասել է, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են, և Ադրբեջանը միայնակ չէ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







