Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

Սերժ Թանկյանը մտահոգված է Հայկական ԱԷԿ-ի հասցեին Ադրբեջանի սպառնալիքներից

Սերժ Թանկյանը մտահոգված է Հայկական ԱԷԿ-ի հասցեին Ադրբեջանի սպառնալիքներից

Ամերիկյան System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում պատմել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Երաժիշտը կիսվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությամբ, որտեղ գրված է. «Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»:

Այդ կապակցությամբ Թանկյանը հարց է ուղղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ «Ե՞րբ է մամուլը լուսաբանելու ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջանի) սպառնալիքը՝ ռմբակոծելու հարևան երկրի(Հայաստանի) ատոմային էլեկտրակայանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reddit-ի հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում անդրադարձել էր հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Հայ միլիոնատերը կիսվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրառմամբ, որում ասվում է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում»:

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմանը՝ ընդգծելով, որ ներկայիս համաճարակի դեպքում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի կոչը՝ դադարեցնել ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+