Մադրիդի «Ռեալը» դարձավ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների մրցաշրջանի չեմպիոն․ «արքայական» ակումբն իր պատմության ընթացքում 34-րդ անգամ է հաղթում Իսպանիայի առաջնությունում:
«Արքայական» ակումբը 37-րդ տուրում Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար։
Վերջին անգամ Լա լիգայում «Ռեալ»-ը հաղթել էր 2016/17 թվականների խաղարկություններում։ Այդ ժամանակ ևս «արքայական» ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։
Շնորհավում ենք «արքայական» ակումբի բոլոր երկրպագուներին արժանի չեմպիոնության կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







