Հուլիսի 19-ին՝ ժամը 15:00–ին, տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
«Համաձայն Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ հուլիսի 19-ին՝ ժամը 15:00– ին, տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան կվերադառնան գլխավոր հյուպատոսությունում նախապես գրանցված ՀՀ քաղաքացիներ»,- ասվում է հրապարակման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







