Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։
Այս մասին գրում է ադրբեջանական իշխանամետ Report.az լրատվակայքը։ Նշվում է, որ Աքարի հետ Թահիրովը քննարկել է հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշ֊Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







