Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

ՀԱՊԿ գործընկերները տեղյակ են՝ ՀՀ ԶՈՒ-ն վերահսկում է վիճակը, միջամտության կարիք չկա․ Միրզոյան

ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից տեղի ունեցած սադրիչ գործողությունները արժանացել են մեր ԶՈՒ կողմից համարժեք պատասխանի․ դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցածը, կանխվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ինչպես միշտ, Ադրբեջանի ԶՈՒ չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակված կրակոցներից, այդ թվում՝ հրետանային, գնդակոծում են քաղաքացիական բնակչությանը։

«Տեսանք կադրեր, որոնք վկայում են՝ արկեր են ընկել խաղաղ բնակիչների տների վրա, բարեբախտաբար զոհեր չկան, տեսանք նաև նման դեպք եղել է Այգեպարի մանկապարտեզի հետ կապված։ Այս ամենը խիստ դատապարտելի է, բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ խախտում է։  Ե՛վ մեր ԱԳՆ-ն, և՛ խորհրդարանականները այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են մեր միջազգային գործընկերներին» ,- նշեց նա։

Միրզոյանը տեղեկացրեց, որ իրավիճակին տեղեկացնող նամակներ է ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերներին։

Հարցին՝ ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում դիմեց նման սադրանքի, Միրզոյանը նշեց, որ վերլուծությունները տարբբեր են՝ համաճարակով պայմանավորված բազմաթիվ խնդիրներ կան Ադրբեջանում, կան ներքին տնտեսական խնդիրներ, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է պարպել երկրի ներսում եղած թշնամանքը և այն ուղղել Հայաստանի, հայության դեմ։

«Հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որևէ կերպ Արցախին չեն առնչվում, այլ ՀՀ սահմանների ուղղությամբ է»։

ՀԱՊԿ հայտարարության մասով ԱԺ նախագահը նշեց, որ, ըստ էության, դրանք խաղաղության կոչեր են։

«ՀԱՊԿ-ի մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է վիճակը, այլ միջամտության կարիք չկա»։

Միրզոյանը ՀՀ ԶՈՒ աշխատանքը, մեր զինվորների անձնազոհ պահվածը, սպայական կազմի պրոֆեսիոնալ աշխատանքը բարձր գնահատեց՝ չցանկանալով համեմատականներ տանել 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+