ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարը նշեց, որ քաղաքացիական պաշտպանության ուժերն աշխատում են գնդակոծվող գյուղերում, ԱԻՆ-ի խնդիրն է ապահովել բնակչության անվտանգությունը, ինչպես նաև վերացնել հրդեհներն ու ավերածությունները։
ԱԻՆ-ը Տավուշի մարզի գնդակոծվող գյուղեր է ուղարկել հրշեջ մեքենաներ, մարզ են ուղարկվել նաև Երևանից լրացուցիչ ուժեր՝ համապատասխան տեխնիկայով, որոնք զբաղվում են ավերածությունների հետևանքների վերացմամբ:
Ցոլակյանը տեղեկացրել է, որ ԱԻՆ ուժերը կրակոցների պատճառով դժվարություններ են ունենում հրդեհների վայր մուտք գործելու հարցում, երբեմն ստիպված են լինում աշխատել հակառակորդի գնդակոծության տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







