Ադրբեջանում ցույցերը բեմադրված էին, սակայն դրանք դուրս եկան վերահսկողությունից, ավարտվեցի իրենց ԱԺ շենք մտնելով, Ոստիկանության հետ տեղի ունեցան բախումներ, պաշտոնանկություններ։ ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Բռնապետ, որը դժգոհում է իր ժողովրդից՝ ասելով՝ ինչու եք պատերազմ պահանջում, բայց կամավոր չեք գալիս։ Կարծում եմ՝ իզուր էր դժգոհում։ Բնական է, որ Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ ««թնդանոթի մսացու» մի բռնապետական վարչակարգի կյանքը երկարացնելու համար»»,-նշեց Զոլյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կապված են նրա հետ, որ Ադրբեջանում առկա է լուրջ ճգնաժամ: «Յուրաքանչյուր բռնապետություն ունի որոշակի օգտագործման ժամկետ, այն կարող է որոշ ժամանակ արդյունավետ թվալ, բայց ժամանակի ընթացքում այն ցույց է տալիս, որ մոտենում է օգտագործման ժամկետի ավարտին։ Յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին խնդիրները լուծել փոքր պատերազմի միջոցով, և նման դեպքերում բռնապետություները դառնում են շատ վտանգավոր,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով,- այդ ժամանակ բռնապետությունները կորցնում են իրականության զգացումը և դառնում են հանդուգն։ Մենք պետք է զորավիգ լինենք մեր բանակին, լինենք համախմբված՝ չմոռանալով իհարկե կորոնավիրուսի տարածումը»,- նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






